AM
27 Հունվար 2010 - 14:40 AMT

ԵՀՄՖ. Թուրքիան խուսափում է Արձանագրությունների վավերացումից

Անվիճելի է այն փաստը, որ թուրքական իշխանությունները առիթ են փնտրում հայ-թուրքական հարաբերություրնների կարգավորման մասին Արձանագրությունները չվավերացնելու համար: Այդ մասին ասվում է ԵՀՄՖ` Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի` PanARMENIAN.Net ուղարկված հայտարարության մեջ: «Թուրքական ղեկավարությունը խուսափում է Արձանագրությունների վավերացումից: Այդ առիթով ԵՀՄՖ-ն հայ-թուրքական հարաբերություրնների կարգավորման հարցում շահագրգռված միջազգային կազմակերպություններին կոչ է անում ուշադրություն դարձնել այդ փաստին»,- ասվում է հայտարարության մեջ: ԵՀՄՖ-ն հայտարարում է, որ Եվրամիությանն անդամակցել ցանկացող Թուրքիան պետք է ապացուցի, որ հավատարիմ է ժողովրդավարական արժեքների ու միջազգային նորմերի ապահովման վերաբերյալ իր տված խոստումին:

Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) հիմնվել է 2003 թվականի մարտին Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի հայ համայնքների գործողությունների համակարգման համար: Կազմակերպության նախագահն Աշոտ Գրիգորյանն է` Սլովակիայի հայ համայնքի ղեկավարը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Թուրքիան սկսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները 2005 թվականին: ԵՄ-ի նախատիպը հանդիսացող Եվրոպական տնտեսական ընկերակցության հետ Թուրքիան 1963 թ-ն ստորագրել է պայմանագիր, որում ճանաչվում էր միությանը անդամակցելու երկրի իրավունքը:

1978-1979թթ. Թուրքիային Հունաստանի հետ միասին հրավիրում էին անդամակցել ԵՏԸ-ն, սակայն Թուրքիան հրաժարվեց:

1980 թ-ի ռազմական հեղաշրջումից հետո Եվրոպան կասեցրեց իր հարաբերությունները Անկարայի հետ: Բանակցությունները վերսկսվեցին միայն 1983 թ-ց հետո: Այնուամենայնիվ, 1997 թ-ն կայացած գագաթնաժողովին ԵՄ-նը հրաժարվել է Թուրքիային ճանաչել ԵՄ-ն անդամակցելու թեկնածու: Այդ իրավունքը նա ստացավ միայն 2000 թ-ն այն պայմանով, որ երկիրը կբարելավվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրությունը:


2002 թ-ի օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների ծրագիրը: Եվ 2004 թ-ի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի ԵՄ-ն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին:

Թուրք-եվրոպական հարաբերությունները բարդանում են նրանով, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Կիպրոսի անկախությունը, որը 2004 թ-ն անդամակցում է ԵՄ-ը: 1974 թ-ն Թուրքիան օկուպացիայի է ենթարկել կղզու հյուսիսային մասը, եւ այդ ժամանակից ի վեր նրա կառավարությունը չի ճանաչում հարավային կառավարության`հունական մասի լեգիտիմությունը: