AM
1 Փետրվար 2010 - 15:34 AMT

ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը չօժանդակեց Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը, որն ուղղված էր որպես ԵԽԽՎ նախագահ Վեհաժողովի թուրք ներկայացուցչի ընտրման դեմ, ուշացված էր: Այդ մասին լրագրողներին հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, երբ Փոստանջյանը նախաձեռնեց տվյալ քայլերը, թուրք պատվիրակն արդեն ընտրվել էր:

Հայաստանի ՀՅ Դաշնակցություն կուսակցության Բարձրագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որը նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ է, իր հերթին ասաց, որ ի սկզբանե դեմ էր այդ նախաձեռնությանը, քանի որ Մովլուդ Չավուշօղլուն այդ պաշտոնին նշանակվել է ռոտացիայի կարգով: «Ստորագրել այդ նախաձեռնության ներքո կնշանակեր հանդես գալ ռոտացիայի նախագծի դեմ, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրի վրա»,- նշեց Ռուստամյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով-ը (ԵԽԽՎ)` Եվրոպայի խորհրդի կանոնադրական երկու մարմիններից մեկն է; խորհրդատվական մարմին է, որը կազմված է բոլոր անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներից: ԵԽԽՎ-ն Եվրոպայի հնագույն միջխորհրդարանական համագործակցության մարմին է: ԵԽԽՎ-ի անդամները նշանակվում են անդամ երկրների խորհրդարանների կողմից: Հինգ առավել խոշոր պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԵԽԽՎ-ում ներկայացված են 18 անդամներով: Նվազագույն ներկայացուցչությունը` 2-ական պատգամավոր յուրաքանչյուր պետությունից: Ազգային պատվիրակությունը պետք է ընդգրկի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին,եւ պետք է համապատասխանի տղամարդկանց եւ կանանց հավասար ներկայացվածությունը: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին անդամակցում է 318 անդամ եւ 318 «տեղակալ»:

Նստաշրջաններին մասնակցում է նաեւ 18 դիտորդ` Կանադայի, Մեքսիկայի եւ Իսրայելի խորհրդարաններից: Նմանատիպ իրավունքներից օգտվում է Կիպրոսի թուրքական համայնքի երկու ներկայացուցիչ, որոնք ընդգրկված են Կիպրոսի հանրապետության պատվիրակությունում: Բելառուսի խորհրդարանը 1997 թ-ն ժամանակավոր զրկվել է «հատուկ հյուրի» կարգավիճակից եւ ներկայացված չէ նստաշրջանում: ԵԽ նախարարների կոմիտեն (ԵԽՆԿ) իր գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Վեհաժողովի ամեն նստաշրջանում:

Վեհաժողովը գլխավորում է պաշտոնապես մեկ տարով ընտրվող նախագահը (ներկայումս` Մովլուդ Չավուշօղլու, Թուրքիա): Գործնականում նախագահի պաշտոնը փոխանցվում է ռոտացիայի կարգով մի քաղաքական խմբից (խմբակցությունից) մյուսին յուրաքանչյուր երեք տարին մեկ, այսինքն նախագահի իրավասությունները հաստատվում են երեք տարվա ընթացքում ոչ այլընտրանքային հիմքի վրա: Վեհաժողովը ընտրում է նաեւ նախագահի տեղակալներ, ներկայումս նրանց թիվը 20-նն է: