AM
13 Փետրվար 2010 - 13:03 AMT

Հարավային Ֆլորիդայում տեղի կունենա ԱՀՀ անդամների ամենամյա հանդիպումը

Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) անդամները մարտի 5-6-ին ամենամյա հանդիպման կժամանեն Հարավային Ֆլորիդայում, որը տեղի է ունենում հանգստյան օրերին: Կազմակերպության անդամները այլ հարցերի հետ միասին քննարկեն ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւին առնչվող հարցեր: ԱՀՀ անդամների ու հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչների ամենամյա հանդիպումը հին ավանդույթ է եւ անցկացվում է Համագումարի հիմնադրման օրից ի վեր: