Թուրքական Turk Buro Sen հասարակական կազմակերպությունը զրպատության մեղադրանքով դատի է տվել Ստամբուլում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Ինչպես պնդում է կազմակերպության նախագահ Ֆահրեթին Յոքուշը, եկեղեցու կայքում «S» եւ «Y» տառերի համադրությունը տալիս է TURKEY=GENOCIDEE բառակապակցությունը, հաղորդում է Turk Buro Sen մամլո ծառայությունը:





