«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` իր թուրք պաշտոնակցին հղված նամակում որոշ մարդիկ պարզապես տարրական էթիկա են տեսնում, բայց դա այնքան էլ այդպես չէ: Հայաստանի նախագահը թուրքական կողմին հիշեցրեց այն մասին, որ այժմ Արձանագրությունների վավերացման վերաբերյալ քայլեր նախաձեռնելու Թուրքիայի հերթն է»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով, իր ուղերձով Հայաստանի նախագահը թուրքական կողմին փոխանցեց նաեւ հայ-թուրքական մերձեցման գործընթացի հնարավոր ձախողման կապակցությամբ մտավախությունները եւ այն, որ Հայաստանը գործընթացի ձախողման համար պատասխանատվություն չի կրելու:





