AM
27 Փետրվար 2010 - 08:20 AMT

Վաշինգտոն է մեկնել հերթական թուրքական պատվիրակությունը

Փետրվարի 28-ից մարտի 6-ը ԱՄՆ-ում կլինի Սուաթ Կինիկլիօղլուի գլխավորած միջխորհրդարանական խումբը: Պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ` նպատակ ունենալով կանխել Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունումը, որի վերաբերյալ քվեարկությունը պետք է անցնի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում:

Այցի ընթացքում թուրք խորհրդարանականները կհանդիպեն կոմիտեի ներկայացուցիչների հետ եւ կփորձեն համոզել նրանց, որ բանաձեւի ընդունումը կխոչընդոտի հայ-թուրքական մերձեցման գործընթացին եւ կբարդացնի ամերիկա-թուրքական հարաբերությունները, հաղորդում է Anatolian News Agensy-ն: