AM
1 Մարտ 2010 - 09:30 AMT

Օքսֆորդի համալսարանում մեկնարկել է դիվանագիտական դասընթացների կազմակերպումը

Դիվանագիտական դասընթացներ Օքսֆորդի համալսարանում Միջազգային ծրագրերի եւ մշակութային ուսումնասիրությունների Օքսֆորդի համալսարանի շարունակական կրթության դեպարտամենտը տեղեկացնում է 2010-2011թթ. ակադեմիական տարվա համար դիվանագիտական դասընթացների կազմակերպման մասին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարությունը, դասընթացները, որ ներառում են նաեւ սեմինարներ եւ ուսումնական այցեր, կազմակերպվում են մեկ տարի ժամկետով` դիվանագիտության ոլորտում հետագա ուսուցման եւ անգլերեն լեզվի կատարելագործման համար:

Ցանկացողները դիմումի եւ երաշխավորագրերի ձեւերին կարող են ծանոթանալ հետեւյալ կայքում` http://international.conted.ox.ac.uk/courses/:

Դիմումներն ընդունվում են մինչեւսույն թվականի հունիսի 26-ը:

Դասընթացներն իրականացվելու են վճարովի հիմունքներով: