AM
1 Մարտ 2010 - 18:01 AMT

ՀԱԿ-ը փորձում է ձեւավորել «կրիտիկական զանգված»

«ՀԱԿ-ը շարունակելու է հետեւողականորեն պայքարել Հայաստանի իշխանության դեմ», – Երեւանում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ՀԱԿ հետագա գործունեությունը շարադրելով ասել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահի խոսքերի համաձայն, ՀԱԿ-ը շարունակելու է նպաստել երկրում նոր քաղաքական մշակույթի ձեւավորմանը, որն ուղղված է լինելու ՀՀ-ում ազգային շահերի իրականացմանը: «Մենք պետք է նպաստենք հայ հասարակության քաղաքական գիտակցության բարձրացմանը եւ «կրիտիկական զանգվածի» ձեւավորմանը, որպեսզի ժամանակին սկսենք Հայաստանում իշխանափոխություն», – ասել է Տեր-Պետրոսյանը: