Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարում է, որ մարտիմեկյան ողբերգության իրական մեղավորը ընդդիմության անհեռատես եւ անպատասխանատու ղեկավարությունն էր, իսկ պատասխանատուն» ժողովրդի բողոքին անտարբեր ու միայն բիրտ ուժին ապավինող իշխանության բարձրագույն օղակը: «Հաշվի առնելով, որ մարտիմեկյան գործով պատասխանատվության չկանչվեցին իրական բոլո՛ր պատասխանատուները, Արմենական-ՌԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել այդ գործով դեռեւս կալանքի տակ գտնվողներին, հարգել անմեղ զոհերի հիշատակը, դադարեցնել ամեն մի շահարկում, եւ, միաժամանակ, համոզիչ երաշխիքներ տալ, որ նման վայրենի առճակատումներ այլեւս չեն կրկնվի ժողովրդավարությունը որպես դավանանք ընդունած մեր երկրում»,-ասվում է Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության վարչության հայտարարության մեջ:





