Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ծաղկեպսակներ է դրել արցախյան ազատամարտի հրամանտարներ Վլադիմիր Բալայանի եւ Սասուն Հակոբյանի հուշարձաններին, ինչպես նաեւ եղել տեղի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցում եւ ծանոթացել ուսման պայմաններին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, շրջկենտրոնից Բակո Սահակյանը ուղեւորվել է Մեծ Շեն գյուղ, հանդիպել գյուղի բնակչության հետ, հետաքրքրվել գյուղում առկա հիմնախնդիրներով: Երկրի ղեկավարը հանձնարարել է հանրապետական եւ շրջանային համապատասխան կառույցներին հնարավորինս կարճ ժամկետում լուծել գյուղի ջրամատակարարման խնդիրը:





