«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի երրորդ մրցաշարը կմեկնարկի ապրիլի 3-ին, «No Problem» ժամանցի կենտրոնում։
Մրցաշարը նվիրվում է մայրության եւ գեղեցկության տոնին եւ նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել մասնավորապես հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրներին:
Մրցաշարին կարող են մասնակցել հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ երկուական ներկայացուցչով։
Տղամարդկանց եւ կանանց խմբերն առանձին-աձանձին կմրցեն երեք մրցանակային տեղերի համար: Հատուկ մրցանակ է սահմանված նաեւ մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողի համար:





