ԱՄՆ-ի հայերն ու հույները մարտի 27-ին բողոքի ակցիա կանցկացնեն ընդդեմ կոնգրեսական Մըքմահոնի համար միջոցների հավաքագրման, որը կազմակերպել է ԱՄՆ թուրքական համայնքը կոնգրեսական Մայք Մըքմահոնի համար: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Նյու Յորքի Հայ դատի հանձնախմբի եւ The Cyprus Action Network of America (CANA)-ի հաղորդագրության մեջ:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեւոմ քվեարկության ընթացքում կոնգրեսական Մըքմահոնը դեմ է քվեարկել 252 բանաձեւին: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, ԱՄՆ հունական համայնքի ներկայացուցիչները, որոնք Պոնտոսի հույների դեմ իրագործված ցեղասպանության զոհերի սերունդներն են, նույնպես մտահոգ են կոնգրեսականի դիրքորոշմամբ Հայոց ցեղասպանության հարցում:
Ավելի վաղ CANA-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Մայքլ Մըքմահոնը կդառնա ԱՄՆ Կոնգրեսում թուրքական լոբբիի ծագող աստղը: Ըստ CANA-ի, Մըքմահոնը, որը ներկայացնում է Նյու Յորքի 13-րդ ընտրատարծքը Ներկայացուցիչների պալատում, ֆինանսական միջոցներ է ստանում Ամերիկայի թուրքական կոալիցիայից (TCA) Կոնգրեսում թուրքական շահերն առաջ մղելու համար:
Մարտի 4-ին թիվ 252 բանաձեւը ընդունվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 23 «կողմ», 22 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:





