AM
7 Ապրիլ 2010 - 08:02 AMT

Երևանում է գտնվում Էրդողանի հատուկ գործերով բանագնացը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ գործերով բանագնացը` Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ժամանել է Երևան: Այդ մասին ապրիլի 6-ին Երևանում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նաև հայտնել է, որ բանագնացը հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարարի հետ:

Ներկա պահին տեղի է ունենում թուրք և հայ դիվանագետների հանդիպումը: