AM
8 Ապրիլ 2010 - 13:22 AMT

Ռոբերտ Քոչարյան. Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարեմ բաց և ուղիղ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր տարածած հայտարարության մեջ մեկնաբանել է վերջին հանրահավաքում իր հասցեին հնչած մեղադրանքները: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.”Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել` ցնծում են, համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել: Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղևորություններից կամ ելույթներից յուրաքանչյուրը”:

“Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարեմ բաց և ուղիղ, ինչպես այն ամենն, ինչ ես անում եմ:

Ենթադրում եմ, որ այդ պարոններն ինձ այդքան էլ չեն սիրում և հպարտանում եմ, որ վաստակել եմ այդպիսի վերաբերմունք: Ես արդյունավետ նախագահ եմ եղել, ինչպես Հայաստանում, այդպես էլ ԼՂՀ-ում, ու դա շատերին հանգիստ չի տալիս: Ավաղ, այդպիսինն են թույլ և նախանձ մարդիկ, ոչինչ անել չես կարող”,-ասվում է հայտարարության մեջ: