Ապրիլի 15-22- ը աշխարհի 190 երկրներում զանազան միջոցառումներ են անցկացվելու “Երկրի օրը” նշելու մտադրությամբ եւ այդկերպ հասարակության ուշադրությունը կլիմայի փոփոխությունների, գլոբալ տաքացման եւ բնապահպանական այլ խնդիրների վրա սեւեռելու նպատակով։ Հայաստանը նույնպես անմասն չի մնա։
“Երտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ, Երևանի էկոլոգիական տեղեկատվության հասարակական “Օրհուս” կենտրոնները և “Էյ Թի Փի” բարեգործական հիմնադրամը (Հայաստան ծառատունկ ծրագիր), հանդիսանալով Earth Day Network-ի պաշտոնական գործընկերները Հայաստանում, կազմակերպում են մի շարք բնապահպանական միջոցառումներ նշելու Երկրի օրվա 40րդ հոբելյանը:
Իրենք կազմակերպիչներն հատուկ կարեւորություն են տալիս ապիլի 1-ին մեկնարկած եւ մինչեւ ապրիլի 14-ը տեւելիք ստորագրահավաքին, որ հայտարարավել է ի աջակցություն “կանաչ ապրելակերպ”-ին Հայաստանում:
Ստորագրահավաքի նպատակն է առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարությանը և խրախուսել մասնավոր սեկտորի կազմակերպություններին` որդեգրել “կանաչ ապրելակերպ”: “Կանաչ ապրելակերպը” խթանող ստորագրահավաքի արդյունքները կհրապարակվեն սեմինարի սկզբին ապրիլի 15-ին։





