AM
12 Ապրիլ 2010 - 11:54 AMT

Հայաստանի գլխավոր դատախազը մեկնել է Չեխիա

Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Չեխիա:

Այցի ընթացքում նախատեսվում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները կքննարկեն համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ եւ ՉՀ-ի դատախազությունների միջեւ 2009 թվականին Երեւանում ստորագրված Հուշագրով նախատեսված համագործակցության ուղղությունները զարգացնելու համար: