Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը և մի խումբ բարձրաստիճան զինվորականներ այցելել են Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն և իրենց ցավակցությունն են հայտնել ապրիլի 10-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Լեհաստանի ԶՈւ շտաբի պետ, գեներալ Ֆրանցիժեկ Գագորի, բարձրաստիճան լեհ զինվորականների ու պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը գրառում են կատարել դեսպանատան սգո մատյանում, հայտնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:





