AM
14 Ապրիլ 2010 - 12:22 AMT

Պարզվել են Չարենցավանում խանութի կողոպուտի կազմակերպչի մահվան հանգամանքները

Ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 5 հոգուց կազմված հանցավոր խումբը, որը մեղադրվում է խանութի կողոպուտի մեջ: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի, այդ հանցագործության կազմակերպիչ` 1986թ. ծնված Վահե Խալաֆյանն, խոստովանելով կատարած հանցագործությունը, օգտվելով ոստիկանների անուշադրությունից, ինքնասպան է եղել` դանակահարելով իրեն: