Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2010թ. ապրիլի 5-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների և այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 27.5 լիտր ոգելից խմիչք, որից 27 լիտրն ինքնաշեն, 119 հատ բջջային հեռախոս և 120 կտրող-ծակող առարկաներ:
Գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 3 դեպք:
Քաղաքացիական բժշկական հաստատություններ են տեղափոխվել 2, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 3 դատապարտված կամ կալանավորված անձ, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմուինքը:





