AM
16 Ապրիլ 2010 - 10:59 AMT

Գիտության և մշակույթի գործիչները հանդիպումներ կունենան զորամասերում

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնած «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հանդիպումներ, զրույցներ և դասախոսություններ անցկացնելու նպատակով ապրիլի 17-ին ՀՀ ԶՈՒ զորամասեր կմեկնեն գիտության և մշակույթի գործիչներ, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: