Եկատերինբուրգի տարածաշրջանային հասարակական “Անի-Հայաստան հայ համայնք” կազմակերպությունը կազմակերպում է “ժխտման 95-ամյակի” սգո միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
“Երիտթուրքերի կողմից հայերի զանգվածային ոչնչացումը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր պարտքն է հասնել մարդկության դեմ կատարված այդ ոճրագործության համընդհանուր դատապարտմանն ու հարգել անմեղ զոհերի հիշատակը”,-ասվում է միջոցառման կազմակերպիչների հայտարարության մեջ:
Ապրիլի 24-ին Սբ Կարապետ եկեղեցում կմատուցվի պատարագ և կկատարվի հոգեհանգստի արարողություն, հաղորդում է Miasin.ru-ն:





