AM
22 Ապրիլ 2010 - 13:22 AMT

Կառավարությունը հավանություն է տվել գիտությանն առնչվող օրինագծերին

Կառավարության հավանությունն է ստացել “ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին” եւ “Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այն երաշխավորում է հիմնարար եւ կիրառական գիտության զարգացմանն ուղղված ՀՀ ԳԱԱ գործունեությունը, սահմանում համակարգի կառուցվածքը, նրա հարաբերությունները պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական եւ նորամուծական գործունեության սուբյեկտների եւ մասնակիցների հետ:

Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՙ”Կրթության մասին” եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը եւ արել մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագծերը: Դրանք սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծում են անվճար բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու օրենսդրական հիմք: