«Սարդարապատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ապրիլի 22–ին կազմակերպել էր հավաք–քննարկում «Արցախյան ճակատում ստատուս-քվոյի հրամայականը» թեմայով։ Հավաք–քննարկման մի խումբ մասնակիցներ վաղը՝ մայիսի 5-ին կփոխանցեն Արցախի ներկայացուցչությանը հավաք–քննարկման տեսագրությունը և Արցախի ժողովրդին ուղղված կոչը»:





