AM
10 Մայիս 2010 - 13:50 AMT

Հայաստանի դեպսանն իր հավատարմագրերը հանձնեց Սլովենիայի նախագահին

Մայիսի 4-ին Հայաստանի նորանշանակ դեսպան Ռուբեն Կարապետյանն իր հավատարմագրերը հանձնեց Սլովենիայի նախագահ Դանիլո Տյուրկին: Սլովենիայի նախագահի խնդրանքով Ռ.Կարապետյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացի ներկա փուլը, ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները եւ հեռանկարները, ինչպես նաեւ հատուկ անդրադարձավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը հաջորդող զարգացումներին:

Սլովենիա կատարած այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպեց երկրի մշակույթի նախարար Մայդա Շիրկայի հետ: Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին մշակութային համագործակցության հեռանկարները, անդրադարձ կատարվեց երկրների մշակութային ժառանգության երկուստեք ներկայացման կարեւորությանը: Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց Սլովենիայում Հայ փառատոնի կազմակերպման եւ աջակցության համար:

Այցի ընթացքում Հայաստանի դեսպանն այցելեց Սլովենիայի հեղինակավոր պատմա-մշակութային «Ցանկարեւ դոմ» կենտրոն եւ հանդիպում ունեցավ վերջինիս Գլխավոր տնօրեն Միտյա Ռոտովնիկի հետ: Քննարկվեցին «Ցանկարեւ դոմե-ում կազմակերպված, ինչպես նաեւ տարվա ընթացքում նախատեսվող բազմաթիվ միջոցառումների իրագործման մանրամասներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: