«Այսօր ԲՈՒՀ ընդունվելը դարձել է գերխնդիր ոչ միայն ընդունվողի, այլև նրա հարազատների համար, այսինքն նա պատասխանատու է ոչ միայն իր, այլև մյուսների համար, ինչը արդեն խաթարում է դիմորդի հոգեկան կյանքը»,- ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Իր հերթին, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը հավելեց, որ պետք է սովորել ինչպես դիմանալ այդ դժվարություններին: «Քննական սենյակներից դուրս պետք է հոգեբաններ աշխատեն, և դա ոչ միայն դիմորդներին է պետք, այլև նրանց ծնողներին: Օրինակ, եթե քննությունը նշանակված է ժամը 11-ին, բայց սկսվում է 12-ին դա արդեն ուժերի ջլատում է առաջացնում, որն էլ հանգեցնում է սթրեսի»,- ընդգծել է Պողոսյանը:
Ռուբեն Պողոսյանը, խոսելով քննական թեստերից, նշեց, որ դրանցում ոչ մի սկզբունք պահպանված չէ: «Թեստերը գիտական հիմքերով պիտի արվեն, իսկ մեզ մոտ կազմողները զբաղվաց են ինքնահաստատմամբ, և մեկը մյուսին ապացուցում է, թէ ինչքան գիտի»:
Ըստ Պողոսյանի, թեստեր կազմելու աշխատանքներին չեն մասնակցում ոչ ուսուցիչները,ոչ էլ հոգեբանները,մինչդեռ նրանց մասնակցություը շատ կարևոր է:





