Երևանի Խանջյան-Թումանյան փողոցների հատման մասում կառուցվում է վերգետնյա անցում հետիոտների համար: Հենասյուների հիմքերն արդեն փորված են, սկսվել են բետոնապատման աշխատանքները: 2,5մ լայնությամբ և 25մ երկարությամբ վերգետնյա անցումը կունենա լուսավորություն, ջրահեռացման համակարգ և սալիկապատ հատակ: Ձեռնարկի իրականացումը վստահվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
«Ցավոք, այսօր մայրաքաղաքում նման խնդիրներ շատ կան: Քաղաքի այս գերծանրաբեռնված հանգույցում վերգետնյա անցումը անհրաժեշտություն է: Այն կապահովի հետիոտնի անվտանգությունն ու հնարավորինս կնվազեցնի անցանկալի պատահարները: Պակաս կարևոր չէ մայրաքաղաքի բնակիչների անվտանգ ելումուտը օղակաձև զբոսայգի, որը հանգստյան գոտի է հանդիսանում շրջակայքի բնակիչների համար»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Հրայր Հովնանյանի հովանավորությամբ Շուշիում կկառուցվի նաև մանկատուն: Ծրագիրը ներկայումս նախագծային փուլում է:





