«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) դարձավ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագրի գործընկեր: Համագործակցության շրջանակում ընկերությունն ապահովում է «Արի Տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդների հասանելիությունը միմյանց եւ ծրագրի կազմակերպիչների հետ:
«ԱրմենՏել» ընկերությունը բարձր է գնահատում սփյուռքի նախարարության կողմից իրականացվող հայ ժողովրդի միավորմանն ուղղված բոլոր ծրագրերը: Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն մեր համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալ աշխարհի հայ երիտասարդների միավորման գործընթացում: Երիտասարդները մեր ապագան են, և ես համոզված եմ, որ նման ծրագրերի իրականացումը հետագայում իր ազդեցությունը կունենա հայ ազգի լուսավոր ապագա կերտելու գործընթացում»”,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ծրագիրի տևողությունը 6 ամիս է: «Արի տուն» ծրագրին կմասնակցեն սփյուռքահայ շուրջ 600 երիտասարդներ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Սիրիայից Թուրքիայից և այլ երկրներից:
Հիշեցնենք, որ 2009 թ-ին «Արի Տուն» համահայկական ծրագրի շրջանակում «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ կազմակերպվեցին բազմաթիվ հանդիպումներ և իրականացվեցին մի շարք ծրագրեր հայրենիք ժամանած սփյուռքահայ երիտասարդների համար: Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն արժանացավ ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրի, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:





