AM
9 Օգոստոս 2010 - 15:45 AMT

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ամառային հանգիստ էր կազմակերպել Էօրնեկյան հանրակրթական դպրոցի սաների համար

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Ջինիշյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ 7-օրյա ամառային հանգիստ էր կազմակերպել «Էօրնեկյան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության 8-15 տարեկան յոթանասուն աշակերտների համար: Այդ աշակերտները կարիքավոր, բազմազավակ և սոցիալական տարբեր ծրագրերում ընդգրկված ընտանիքներից են:

Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում երեխաները դպրոցի մանկավարժ-ջոկատավարների առաջնորդությամբ հետևեցին մի շարք կրթական և հոգևոր դաստիարակության ծրագրերի: Ճամբարական յոթ օրերի ընթացքում տեղի ունեցան նաև արշավներ, ուխտագնացություններ, տարաբնույթ ուսուցողական խաղեր և մրցույթներ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: