Կառավարությունն ի գիտություն է ընդունել 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքի հաշվետվությունը։
Նշվել է, որ այդ ժամանակամիջոցում ՀՀ պետական կառույցների և ոչ կառավարական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ավարտին է հասցվել ՀՀ 2010-2012թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, որը կներկայացվի կառավարության հաստատմանը։





