AM
7 Սեպտեմբեր 2010 - 12:04 AMT

Երուսաղեմի հայերը մտադիր են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու դեմ բողոքի ցույց անցկացնել

Սփյուռքահայերը, միևնույն է, կարհամարեին Աղթամար կղզում մատուցվելիք պատարագը, անգամ եթե թուրքական իշխանությունները խաչ կանգնեցնեին հայկական Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երուսաղեմի «Հայ Դատի» ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այն ամենը, ինչ տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, մեծ շոու է, և մենք չենք պատրաստվում մասնակցել դրան»,- ասել է Ավագյանը:

Երուսաղեմում «Հայ Դատի» ներկայացուցիչը հաղորդել է, որ հայ համայնքը մտադիր է հենց պատարագի օրը բողոքի ցույց կազմակերպել Իսրայելում Թուրքիայի դեսպանատան դիմաց: