AM
8 Սեպտեմբեր 2010 - 06:14 AMT

Այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Արցախի ղեկավարության հետ

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Արցախ կժամանեն, որտեղ կհանդիպեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, համանախագահները կհետևեն մոնիթորինգին, որն իրականացվում է Ադրբեջանի ու Ղարաբաղի զորքերի շփման գծում: Մոնիթորինգի ժամանակ ծրագրված է համանախագահների անցումն ադրբեջանական կողմից ղարաբաղյան կողմ: