ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեն պարզաբանել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցելության որոշ մանրամասներ: Ֆասիեն հաղորդել է, որ հիմա չի կարող մեկնաբանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաքելությունը տարածաշրջանում, քանի որ ուղևորությունն Արցախ դրա առաջին փուլն է:
«Երևան կատարելիք այցելությունից հետո օրվա վերջում մենք մամլո հաղորդագրություն կտարածենք տարածաշրջանում մեր առաքելության արդյունքների մասին, որում հայտարարություն կանենք և կլուսաբանենք ուղևորության բոլոր ասպեկտները»,- ասել է Ֆասիեն, հաղորդում է 1news.az-ը:





