ՀՀ կառավարությունը որոշել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով 2010թ. սեպտեմբերի 11-17-ը «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու համար անձնակազմը և սարքավորումները Հայաստան տեղափոխող ՆԱՏՕ-ի երկու Բոինգ-707, Ռուսաստանի Դաշնության ԻԼ-76 և Ղազախստանի Հանրապետության ԻԼ-76 ինքնաթիռների «Զվարթնոց» օդանավակայան ժամանման, կայանման և սպասարկման ծախսերն իրականացնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն հատկացնել 20 240 հազար դրամ։





