AM
9 Սեպտեմբեր 2010 - 15:33 AMT

ՀՀ գործադիրը որոշել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու նպատակով ՀՀ ԿԳՆ-ին 100 մլն դրամ հատկացնել

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 9-ի նիստում որոշել է «21-րդ դարի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի 2010թ. աշնանային համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 40 մլն դրամ։ Փառատոնի կազմակերպման և անցկացման տարեկան ծախսն է 160 մլն դրամ, որից 80 մլն դրամը հատկացվելու է ՀՀ պետբյուջեից, իսկ մյուս կեսը` հովանավորների և այլ աղբյուրների հաշվին։

Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու նպատակով «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին հատկացվել է 100 մլն դրամ։