AM
30 Սեպտեմբեր 2010 - 13:44 AMT

Ալեքսանդր Գուրնով. ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը ճիշտ որոշում էր Հայաստանի համար

Ռուսաստանը վերջին 20 տարում հստակ քաղաքականություն չի վարել ԱՊՀ երկրների հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Russia Today հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսանդր Գուրնովը:

«Ռուսաստանը պատասխանատվություն է զգում տարածաշրջանի համար, սակայն, այդ պատասխանատվությունը կրելու համար, հարկավոր է վերադարձնել ազդեցությունը: Ուստի, ես կարծում եմ, որ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը ճիշտ որոշում էր Հայաստանի համար: Քանի որ Ռուսաստանի համար շահավետ է ի դեմս Հայաստանի դաշնակից ունենալ, ինչպես նաև Երևանին ձեռնատու այդ դաշինքը»,-ասել է ռուս հեռուստահաղորդավարը: