AM
8 Հոկտեմբեր 2010 - 10:57 AMT

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն այցելել են Ստեփանակերտ

Հոկտեմբերի 7-ին ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներին` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ:

Հանդիպման մասնակիցների խնդրանքով Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա գործընթացին, ներկայացրել պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: Հանդիպման վերջում Գ.Պետրոսյանը պատասխանել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին հետաքրքրող հարցերին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: