AM
14 Հոկտեմբեր 2010 - 16:03 AMT

Կառավարությունը հաստատել է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը

Կառավարության նիստում հավանություն է ստացել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով ապահովվում են անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու կարգի խախտման իրավահարաբերությունները։

Նշված նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։