Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ վթարվել է ջրագիծը, որի հետևանքով ներկայումս դադարեցվել է Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: «Երևան Ջուր» ՓԲԸ-ն նշված տարածքների բնակիչներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ջրագծում առկա ջուրը խմելու նպատակով օգտագործելուց:
Ընկերության կողմից տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Ինչպես հայտնում է «Երևան Ջուր» ընկերության մամլո հաղորդագրության մեջ, ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





