AM
9 Նոյեմբեր 2010 - 09:13 AMT

Այս տարվա ընթացքում արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման շուրջ 140 դեպք

Այս տարվա ընթացքում արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման շուրջ 140 դեպք. նշանակված տուգանքի ընդհանուր չափն էլ 25մլն դրամից ավելի է: Արձանագրված խախտումներից 115-ի դեպքում խախտումն արձանագրվել է առաջին անգամ և կիրառվել է օրենքով սահմանված տուգանք` 150 հազար դրամի չափով: 24 դեպքում խախտումներն արձանագրվել են նաև տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում 2-րդ և ավելի անգամ. կիրառվել է համապատասխանաբար 300 հազար և 600 հազար դրամի տուգանք և օրենքով սահմանված կարգով գործունեության կասեցում` 5 և 10 օրով, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ մամլո ծառայությունը:

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության պետ. Կարեն Կարապետյանի, հոկտեմբերին արձանագրված ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտման 52 դեպքերից 44-ն արձանագրվել են ոչ աշխատանքային օրերին և ժամերին:

ՀԴՄ-ների շահագործման կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները չեն սահմանափակվում միայն վարչարարությամբ և տույժ-տուգանքներ նշանակելով. հարկային մարմիններն իրականացնում են նաև իրազեկման և բացատրական աշխատանքներ: Օրինակ, տոնավաճառներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին մանրամասն ներկայացվել են օրենսդրական փոփոխությունները` նրանց ուշադրությունը հրավիրելով ՀԴՄ կտրոնների տրամադրման, իրացման շրջանառության ճիշտ հայտարարգրման, հարկերի հաշվարկման և վճարման վրա: Հետևողական վարչարարության և հսկողական աշխատանքների արդյունքն ակնհայտ է` ֆիսկալային հասույթների աճ, ներդրված ՀԴՄ-ների քանակի ավելացում: