AM
9 Նոյեմբեր 2010 - 09:43 AMT

Ավարտվեց ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Լոռու մարզի Հաղպատ գյուղի մանկապարտեզի վերանորոգումը

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ), որն իրականացվում է Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի (ՍԻ Էյջ Էֆ ) և «Շեն» ԲՀԿ-ի կողմից, 2010 թվականի նոյեմբերի 9-ին նշեց Լոռու մարզի Հաղպատ գյուղի մանկապարտեզի վերանորոգման ավարտը` հնարավորություն ընձեռելով համայնքի 26 մանուկներին ստանալու նախադպրոցական կրթություն: Միջոցառմանը մասնակցեցին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ԱՄՆ ՄԶԳ (Հայաստանի ծրագրերի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Շերիլ Գրոսմանը, Ուորլդ Վիժն) Հայաստանի գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուքյանը, Հաղպատի գյուղապետ Սերգո Քառյանը, ԱՄՆ ՄԶԳ (Հայաստանի առաքելության, Սի Էյջ Էֆ) Հայաստանի, Շեն ԲՀԿ-ի ներկայացուցիչներն, ինչպես նաև գյուղի համայնքը:

Մանկապարտեզի երեք կից մասնաշենքերով միհարկանի շինությունը կառուցվել էր 1989 թվականին որպես նվեր Մոլդովայի կողմից Հաղպատի համայնքին: Ֆինանսավորման բացակայության պատճառով մանկապարտեզը 2003-ից դադարեցրել էր իր գործունեությունը: Շենքն իր կառուցումից հետո երբևէ չէր վերանորոգվել և ամբողջական վերանորոգման կարիք ուներ: Գյուղապետարանն արդեն նախատեսել է միջոցներ մանկապարտեզի տարեկան ծախսերն հոգալու համար: