AM
11 Նոյեմբեր 2010 - 14:09 AMT

Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումն անթույլատրելի է

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն անթույլատրելի է համարում Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը:

«Ադրբեջանը շարունակում է սպառնալ Ղարաբաղի անվտանգությանը, Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է հայատյաց քաղաքականություն, հայերը ներկայացվում են որպես զավթիչներ, բարբարոսներ եւ մարդասպաններ: Ադրբեջանը փորձում է իր հակահայկական քարոզչությամբ ազդել համաշխարհային հասարակական կարծիքի վրա: Ադրբեջանական մտավորականության որեւէ ներկայացուցիչ չի դատապարտել իր երկրի հակահայ քաղաքականությունը, հակառակը` ադրբեջանական մտավորականությունը բոլոր միջոցներով նպաստում է սեփական երիտասարդության մեջ հակահայկական հիստերիայի տարածմանը: Ընդամենը մի քանի օր առաջ Հեյդար Ալիեվը Հայաստանը կոչում էր «ադրբեջանցիների պատմական հայրենիք»:

Այս պայմաններում Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը մենք համարում ենք սրբապղծություն եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հադեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում, ասվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարության մեջ: