AM
12 Նոյեմբեր 2010 - 14:40 AMT

Հայ պատգամավորները թուրք պաշտոնակիցների համար պարզաբանեցին Երևանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ)` Տրապիզոնում ընթացող 36-րդ նիստի շրջանակներում հայկական պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան թուրք պաշտոնակիցների հետ:

«Մենք ընդգծեցինք, որ թուրքական կողմի համար ավելի լավ կլինի Ղարաբաղի հիմնախնդիրը չկապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի հետ: Մենք հայտարարեցինք, որ քանի որ Հայաստանը չի միջամտում Հյուսիսային Կիպրոսի հիմնախնդրին, Թուրքիան իրավունք չունի միջամտելու ղարաբաղյան կարգավորմանը: Մեր կողմից հստակ հայտարարվեց, որ Հայաստանին ղարաբաղյան հիմնահարցը որպես նախապայման առաջադրելը միայն կհեռացնի Երևանին ու Անկարային երկկողմ հարաբերությունների կարգավորումից»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արեգ Ղուկասյանը: