Նոյեմբերի 15-ին, ժամը 14.55-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր Վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1968 թ. ծնված Անդրանիկ Կ.-ին: Նա 2004 թ. ապրիլի 17-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի ի 138 հոդվածի (Բռնաբարություն) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք, ասվում է ոստիկանության մամլո հաղորդագրության մեջ:
Անդրանիկ Կ.-ն ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին:





