AM
25 Նոյեմբեր 2010 - 13:36 AMT

Կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը: Կարգի համաձայն սահմանել է, որ ՀՀ տարածքում նման տեղեկանքներ տրամադրում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա։