Վրաստանի «Ժողովրդական ժողովը» անվստահություն է հայտնել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Ինչպես հայտարարել են «Ժողովրդական ժողովի» կազմակերպիչները, միակ խաղաղ ճանապարհը դա անվստահություն հայտնելն է Վրաստանի նախագահին, որի իրավունքն, ըստ օրենսդրության, ունի երկրի խորհրդարանը:
Սակայն, ըստ ժողովի պատվիրակների, խորհրդարանն անգործունակ է և կազմված է կոռումպացված պաշտոնյաներից: «Վրաստանի մեծ մասը պահանջում է Սահակաշվիլիի կամավոր հրաժարականը, սակայն արդյունք չկա: Ուստի, ժողովուրդը իրեն իրավունք է վերապահում անվստահություն հայտնել Վրաստանի նախագահին և պահանջել նրա հրաժարականը»,-ասվում է Վրաց ժողովրդի անվստահության մասին որոշման մեջ:
Ներկայումս Վրաստանի խորհրդարանի առջև անցնում է «Ժողովրդական ժողովի» ակցիան, որին մասնակցում են երկրի բոլոր շրջանների պատվիրակները և ընդդիմադիրները: Ռուսթավելու պողոտայում հավաքվել է մի քանի հազար մարդ:





