AM
3 Դեկտեմբեր 2010 - 14:02 AMT

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության տնօրեն, միլիցիայի գեներալ-գնդապետ Կոնստանտին Ռոմոդանովսկու հրավերով, հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Այցի ընթացքում կքննարկվեն անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջեւ հետագա համագործակցության հարցերը և կստորագրվի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջեւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիր: