«Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները մտել են փակուղի: Բանակցությունների գլխավոր իմաստը հենց ձևաչափն է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Եվրոպայի մայրցամաքայիան հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի օգնական Ռոլան Գալյարաժի խոսքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: «ԵԱՀԿ ՄԽ-ի և ողջ աշխարհի գլխավոր նապատակն է, բացի Ադրբեջանից, արձանագրել ղարաբաղյան հակամարտության գոտում առկա ստատուս քվոն»,- ասել է հայ փորձագետը
Նոյեմբերի 29-ին WikiLeaks կայքի կողմից հրապարակված գատնի փաստաթղթերում եղել են Եվրոպայի մայրցամաքայիան հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի օգնական Ռոլան Գալյարաժի արտահայտությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Նա, մասնավորապես, նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները մտել են փակուղի և ՄԽ աշխատանքը ոչ մի արդյունք չի տա:





