AM
16 Դեկտեմբեր 2010 - 14:13 AMT

Հայաստանում կանոնակարգվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման պահանջները

ՀՀ կառավարությունը իր նիստում դեկտեմբերի 16 հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որտեղ հստակեցվում են զինված ուժերում ներքին ծառայության կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարաբերությունները։ Միաժամանակ առաջարկվում է օրենքը լրացնել նոր գլխով, որում կանոնակարգվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման պահանջները։