ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության համատեղ խորհրդատվական խմբին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական վերանայման գործում արձանագրաված առաջընթացը, համաձայնեցվել 2011թ. խորհրդատվական օժանդակության տրամադրման ոլորտները:
Խորհրդատվական խումբը Հայաստանում էր գտնվում դեկտեմբերի 13-18-ը: ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ քննարկվեցլ են պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ` զորային կառույցի բարեփոխումների փուլի ամփոփման հարցերը: Խորհրդատվություն է տրամադրվել նաև ռազմավարական վերանայման վերջին` «Հասարակության իրազեկման» փուլի իրականացման վերաբերյալ, հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:





