AM
10 Հունվար 2011 - 12:09 AMT

Հունվարի 8-ին Երևանում բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Լևոն Ն.-ն

Հունվարի 8-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1964 թ. ծնված Լևոն Ն.-ին, որը 2006 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Մոսկվայի մարզի ՆԳԳՎ Ռամենսկի շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը, Լևոն Ն.-ն կալանավորված է: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և հետախուզումը նախաձեռնողին: